ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Օլանդը Թրամփին հարցեր ունի

Օլանդը Թրամփին հարցեր ունի
28.01.2017 | 01:29

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր վարչակազմը ԵՄ-ի համար մարտահրավեր է՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

«Խոսելու ենք անկեղծ. կան մարտահրավերներ, որոնք նետում է ամերիկյան վարչակազմը: Դա վերաբերում է առևտրի կանոններին, աշխարհում հակամարտությունների լուծման մեր դիրքերին»,- հայտարարել է Օլանդը Բեռլինում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Դիտվել է՝ 680

Մեկնաբանություններ